Բաղադրիչներ
35 գ հալեցրած կարագ
250 գ թթվասեր` բարձր յուղայնությամբ
0,5 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
10 գ փխրեցուցիչ
300 գ ալյուր
Միջուկի համար`
0,5 կաղամբ
2 գազար
1 գլուխ սոխ
2 խնձոր
աղ
սև պղպեղ
1 ձվի դեղնուց + քնջութ` զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է կաղամբը կտրատել, համեմել աղով և տրորելով լավ խառնել
Ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, քերած գազար և լավ խառնել
Ամբողջը տեղափոխել խոր թավայի մեջ, թողնել շոգեխաշվի այնքան, միչև բանջարեղենը շականակագույն երանգ կստանա
Խնձորի կեղևն ու կորիզը հեռացնել, միջին մեծությամբ կտրատել և ավելացնել տապակին։ Համեմել աղով, սև պղպեղով, թողնել ևս 3-4 րոպե և վերցնել կրակից
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է կարագին ավելացնել թթվասեր, աղ, շաքարավազ և լավ խառնել
Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր` մաս-մաս, խառնել և խմոր հունցել: Ծածկել և թողնել սենյակային ջերմաստիճանում 15-20 րոպե
Բաժանել 12 հավասար մասերի, գնդել
Յուրաքանչյուր գնդիկը գրտնակել, 2-3 ճ/գ տապակած կաղամբ դնել, 2 կողմից ամրացնել` կենտրոնը թողնելով բաց
Պատել ձվի դեղնուցով, քնջութով և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Վայելելու ժամանակն է )))
Բարի ախորժակ