Բաղադրիչներ
500 գ շամպինյոն
1 գլուխ սոխ
3 կարտոֆիլ
աղ, սև պղպեղ
Խմորի համար`
700 գ ալյուր
300 գ կարագ
3 ձու
200 գ թթվասեր
1,5 թ/գ փխրեցուցիչ
1 թ/գ աղ
Քնջութ` զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Սունկը շրջանաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած սոխ, կարտոֆիլ, թողնել 5-6 րոպե, համեմել աղով, սև պղպեղով, նախընտրելի համեմունքներով, լավ խառնել, թողնել ևս 2 րոպե և վերցնել կարկից
Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է ալյուրին ավելացնել քերած կարագ և ձեռքով լավ տրորել
Թթվասերին ավելացնել աղ, փխրեցուցիչ, խառնել, ավելացնել ալյուրին և լավ խառնել
3 ձվերից 1-ի դեղնուցն առանձնացնել, իսկ մնացածն ավելացնել խմորին, լավ խառնել և խմոր հունցել: Ծածկել և թողնել 20 րոպե
Խմորը բաժանել 2 մասի, գրտնակել ըստ ունեցած տապակի չափի, առանձին-առանձին 2-ական ճ/գ տապակ դնել
Ավելացնել խմորի 2-րդ շերտը, ամրացնել ըստ առանձնացված միջուկների, պատել ձվի դեղնուցով, քնջութ ցողել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե
Կտրատեք և մատուցեք )))
Բարի ախորժակ