Դեռ չե՞ս պատրաստել այս բաղադրատոմսով, ուրեմն շտապիր պատրաստել և անակնկալ մատուցել սիրելի ընտանիքին: Կետլետները` ջեռոցում

Բաղադրիչներ

2 կտոր հաց

100 մլ կաթ

600 գ աղացած միս

1 գլուխ սոխ

համեմ

1 թ/գ սխտորի փոշի

աղ

սև պղպեղ

3 կարտոֆիլ

120 գ պանիր

3 ճ/գ կետչուպ կամ տոմատի սոուս

Պատրաստման եղանակը

Հացը կտրատել, ավելացնել կաթ և թողնել 5 րոպե

Աղացած մսին ավելացնել մանրացրած սոխ, համեմ, սխտորի փոշի, աղ, սև պղպեղ, կաթով թրջած հացը և լավ խառնել

Շրջանաձև կոտլետներ ձևել և շարել ջեռոցի տապակի մեջ

Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել` հեռացնելով ավելարդ հեղուկը և ավելացնել կոտլետներին

Ավելացնել աղ, սև պղպեղ, կետչուպ կամ տոմատի սոուս, քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 40 րոպե

Զարդարեք համեմով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում