Ե՛վ պարզ, և՛ հագեցնող, և՛ արագ պատրաստվող: Կանաչ լոբով աղցան

Բաղադրիչներ

800 գ խաշած կանաչ լոբի

3 ճ/գ ձիթայուղ

½ կիտրոնի հյութ

1 ճ/գ կարմիր գինու քացախ

1 թ/գ մանանեխ

½ թ/գ օրեգանո

200 գ չերրի լոլիկ

100 գ պանիր ֆետա

100-150 գ ձիթապտուղ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Խաշած լոբուն ավելացնել 2 մասի բաժանած լոլիկ, ձիթապտուղ, խորանարդաձև կտրատած պանիր

Առանձին տարայի մեջ ձիթայուղ լցնել, ավելացնել կարմիր գինու քացախ, կիտրոնի հյութ, մանանեխ, օրեգանո, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ստացված սոուսը ավելացնել մյուս բաղադրիչներին, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում