Դե արի՛, ու մի՛ կեր: Դժվար կլինի անտարբեր անցնել այս գեղեցկության կողքով: Աղցան «Զամբյուղ»

 Բաղադրիչներ

100 գ թարմ վարունգ

3 խաշած ձու

կանաչ սոխ

3 ճ/գ մարինացված եգիպտացորեն

200 գ ծովախեցգետնի ձողիկներ

2 թ/գ կարմիր ձկնկիթ` ըստ ցանկության

աղ

սև և կարմիր պղպեղներ

150 գ մայոնեզ

200 գ պանիր

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետնի ձողիկնրը, վարունգը, ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել եգիպտացորեն, ձկնկիթ` ըստ ցանկության, մանրացրած կանաչ սոխ, մի պտղունց աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ և լավ խառնել

Տապակի մեջ յուղաթուղթ փռել, շրջանաձև, իրարից հեռու լցնել քերած պանիր, մի փոքր ամրացնել և դնել 180°С տաքացրած ջեռոցում այնքան, մինչև պանիրը հալչի

Հանել ջեռոցից, թողնել 1 րոպե, ապա դնել որևէ բաժակի հակառակ կողմի վրա, անձեռոցիկի օգնությամբ ամրացնել բաժակի ձևին համապատասխան

Թողնել լավ սառչի, ապա վերցնել, լցոնել պատրաստած աղցանով, զարդարել` ըստ ճաշակի և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում