Բաղադրություն
Խմոր
- 140 գ ալյուր,
- 160 գ շաքարավազ,
- 45 գ կակաո,
- 2 հատ ձու,
- 110 մլ կաթ,
- 110 մլ տաք ջուր,
- 55 գ ձեթ,
- 1 թեյի գդալ սոդա,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ:
Կրեմ
- 380 գ եփած խտացրած կաթ,
- 200 գ կարագ:
Պատրաստման եղանակը
Ալյուր վրա ավելացնել աղ, կակաո, սոդա, փխրեցուցիչ մաղել՝ լցնելով խորը ամանի մեջ և խառնել:
Այս զանգվածի մեջ ձու , ձեթ, տաք կաթ ու շաքարավազ ավելացնել, խառնել, իսկ հետո հարել:
Այնուհետև ավելացնել տաք ջուր ու կրկին հարել:
Ստացվում է շատ թույլ խմոր:
Ձևամանի (20-22սմ) հատակին յուղաթուղթ փռել, և խմորը լցնել մեջը: Քանի, որ խմորը շատ թույլ է, ձևամանի ներքևի մասը ցանկալի է փայլաթղթով ծածկել:
Թխել 45-50 րոպե 180 ջերմաստիճանում:
Պատրաստի բիկսվիթը բաժանել 3 հավասար մասի, իսկ վրայի ուռուցիկ մասը կտրել, ու շերտը հավասարեցնել: Այդ հատվածը փշրել՝ տորթը ձևավորելու համար:
Կրեմը պատրաստելու համար հարել կարագը, իսկ հետո մաս-մաս ավելացնել խտացրած կաթն ու միասին հարել:
Բոլոր շերտերին կրեմ քսել, տորթն ամբողջությամբ պատել կրեմով և ձևավորել փշրանքներով:
2 ժամ թողնել, որ կրեմը ներծծվի:
Բարի ախորժակ