Բաղադրիչներ
500 գ կանաչ լոբի + 1լ ջուր + 1 թ/գ աղ
4 կարտոֆիլ
500 մլ ջուր
2 գազար
3 ատամիկ սխտոր
1 գլուխ սոխ
250 գ տոմատի սոուս
1 թ/գ չորացրած ռեհան
1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած գազար, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 5-7 րոպե
Ավելացնել միջին մեծությամբ կտրատած կարտոֆիլ, 250 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 10 րոպե
Կանաչ լոբին լցնել առանձին կաթսայի մեջ, ավելացնել 1 լ ջուր, 1 թ/գ աղ, ծածկել կափարիչն ու թողնել եռա: Հանել և տեղափոխել սառը ջրի մեջ, թողնել 5 րոպե
Լոբին ավելացնել տապակին, ավելացնել ևս 250 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 20-25 րոպե
Ավելացնել տոմատի սոուս, չորացրած ռեհան, կարմիր քաղցր պղպեղ, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից
Բարի ախորժակ