Բաղադրիչներ
3 խաշած ձու
1 մարինացված վարունգ
100 գ պանիր
կանաչ սոխ
1 տուփ մարինացված եգիպտացորեն
500 գ հավի կրծքամիս
աղ
սև պղպեղ
2 ճ/գ մայոնեզ
հավի մսի համար նախատեսված համեմունք
100 մլ ջուր
Պատրաստման եղանակը
Ձուն, վարունգը խորանարդաձև կտրատել

Ավելացնել քերած պանիր, մանրացրած կանաչ սոխ, մայոնեզ և լավ խառնել

Հավի կրծքամիսը 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով և 2 կողմից տապակել

Ավելացնել 100 մլ ջուր (եթե թավայի մեջ ձեթ կա` թափել), ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե

Խորանարդաձև կտրատել, նորից լցնել նույն թավայի մեջ և ևս 3 րոպե տապակել

Մատուցվող ափսեյի կենտրոնում լցնել աղցանը, կողային հատվածներին ավելացնել տապակած միսն ու մանրացրած կանաչ սոխը

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ