Բաղադրիչներ
80 գ շաքարավազ
1 ձու
10 գ վանիլային շաքարավազ
աղ
2 ճ/գ ձեթ
80 գ հալեցրած կարագ
250 գ ալյուր
4 գ փխրեցուցիչ
Միջուկի համար`
2 խնձոր
2 ճ/գ շաքարավազ
1 ճ/գ կարագ
½ թ/գ դարչին
Պատրաստման եղանակը
1 ձվին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, մի պտղունց աղ և լավ խառնել
Ավելացնել ձեթ, հալեցրած կարագ, լավ խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել
Միջուկի պատրաստման համար անհրաժեշտ է խնձորն անցկացնել քերիչով, ավելացնել շաքարավազ, կարագ, դարչին, դնել կրակին և անընդհատ խառնելով եփել թույլ կրակին 15 րոպե
Խմորը ուղղանկյունաձև գրտնակել, բաժանել 3-4 մասի, խնձորի միջուկը դնել յուրաքանչյուր մասի երկայնքով
Յուրաքանչյուր մասի անկյուններն ամրացնել իրար
Դնել 170°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Թողնել սառչի, ապա կտրտել, շաքարի փոշի ցանել և մատուցել )))
Բարի ախորժակ