Համից չեք կշտանա, իսկ բույրն ուղղակի կանչում է: Խոզի մսով և բանջարեղենով տապակա

Բաղադրիչներ

1 գլուխ սոխ

1 գազար

500 գ խոզի փափկամիս

3 միջին մեծության կարտոֆիլ

աղ

սև պղպեղ

չորացրած ռեհան

1 կանաչ, 1 կարմիր պղպեղ

1 դդմիկ

2 ատամիկ սխտոր

2 ճ/գ տոմատի մածուկ + 100 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել շրջանաձև կտրատած գազար, թողնել 3 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած միս, կարտոֆիլ, աղ, սև պղպեղ, չորացրած ռեհան, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 10 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած գունավոր պղպեղները, ծածկել կափարիչն ու թողնել 5 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած դդմիկ, ճզմած սխտոր, ծածկել և թողնել 5 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ, ծածկել և թողնել թույլ կրակին 20 րոպե

Զարդարեք համեմեով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում