Բաղադրիչներ
300 գ սունկ + 1 թ/գ աղ, 150 մլ ջուր
2 ատամիկ սխտոր
10 հատիկավոր պղպեղ
2 դափնու տերև
200 գ խաշած սիսեռ
4 խաշած ձու
3-4 միջին մեծության մարինացված վարունգ
2 ճ/գ մայոնեզ
1 ճ/գ թթվասեր
0,5 թ/գ սխտորի փոշի
Պատրաստման եղանակը
Վարունգը, ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել խաշած սիսեռ

Թավայի մեջ 150 մլ ջուր լցնել, ավելացնել ամբողջական սնկերը, 2 ատամիկ սխտոր, հատիկավոր պղպեղ, դափնու տերև, 1 թ/գ աղ, ծածկել կափարիչն ու 10 րոպե շոգեխաշել

Վերցնել կրակից, թողնել սառչի, ապա շրջանաձև կտրատել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Մայոնեզին ավելացնել թթվասեր, սխտորի փոշի, ավելացնել աղցանին և լավ խառնել

Թողնել 20 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ