Բաղադրիչներ
400 գ հավի կրծքամիս
խոզապուխտ
պանիր
ալյուր
1 գլուխ սոխ
1 կարմիր պղպեղ
1 ատամիկ սխտոր
300 մլ ջուր
120 մլ սերուցք
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը բաժանել մասերի, ծեծել, համեմել աղով, սև պղպեղով

Յուրաքանչյուր ֆիլեյի մեջ 1-ական կտոր խոզապուխտ և պանիր դնել, անկյունները հավաքել և ռուլետի պես փաթաթել

Ամրացնել փայտիկով, թաթախել ալյուրի մեջ, բոլոր կողմերից տապակել և վերցնել կրակից


Նույն թավայի մեջ լցնել խորանարդաձև կտրատած սոխը, թողնել 2 րոպե, ավելացնել ճզմած սխտոր, խորանարդաձև կտրատած պղպեղ, աղ, սև պղպեղ, թողնել 3 րոպե
Ավելացնել 200 մլ ջուր, ծածկել կափարիչն ու թողնել ևս 7-8 րոպե

Ստացված զանգվածը գդալով ճզմելով քամել՝ ընթացքում ավելացնելով ևս 100 մլ ջուր, որպեսզի թանձր մասը հեշտությամբ դուրս գա

Ստացված հեղուկը լցնել թավայի մեջ, ավելացնել տապակած միսը, թողնել թույլ կրակին 3-5 րոպե, ավելացնել սերուցք, աղ և թողնել ևս 3-4 րոպե

Հանել փայտիկներն ու մատուցել )))

Բարի ախորժակ