Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
ձիթայուղ
2 ատամիկ սխտոր
1 դդում
2 գազար
1 լ բանջարեղենային արգանակ
250 մլ սերուցք
աղ
սև պղպեղ
արևածաղկի հատիկներ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել ձիթայուղով, ավելացնել սխտոր, թողնել ևս 1 րոպե

Ավելացնել խորանարդաձև կտրատած դդում, թողնել 5-6 րոպե, ավելացնել գազար, թողնել ևս 5 րոպե, ապա ավելացնել բանջարեղենային արգանակ, ծածկել կափարիչն ու թողնել 12-15 րոպե

Հարել բլենդերով, դնել կրակին, ավելացնել սերուցք, աղ, սև պղպեղ, լավ խառնել և վերցնել կրակից

Արևածաղկի հատիկները 2 րոպե բովել, զարդարել կրեմ- ապուրը և մատուցել )))

Բարի ախորժակ