Ամպի պես փափուկ և թեթև աղանդեր

Բաղադրությունը

  • 500 մլ թթվասեր,
  • 15 գ ժելատին,
  • 130 մլ ջուր,
  • 100 գ կամ ավել շաքարավազ,
  • 2 թեյի գդալ կակաո,
  • 1 պտղունց վանիլին,
  • շոկոլադ (ձևավորման համար):

Պատրաստման եղանակը

Ժելատին և ջուրը խառնել, և թողնել, որ ժելատինը ուռչի:

Շաքարավազը և թթվասերը լավ խառնել կամ հարել:

Ժելատինը լցնել թավայի մեջ և թույլ կրակի վրա եփել այնքան, որ ժելատինը ամբողջությամբ լուծվի: Այն եռացնել հարկավոր չէ:

Ժելատինը ավելացնել թթվասերով զանգվածի մեջ ու խառնել:

Այս զանգվածը բաժանել 2 հավասար մասի: 1-ին մասի մեջ վանիլին ավելացնել ու խառնել, իսկ 2-րդ մասի մեջ կակաո ավելացնել ու կրկին խառնել:

Մատուցման չորս աման վերցնել: Երկուսի մեջ սպիտակ զանգվածից լցնել, իսկ մյուս երկուսի մեջ՝ մուգ զանգվածից: Ամանները դնել սառնարանում կամ սառցախցիկում, որպեսզի առաջին շերտը սառչի: Դրանից հետո հանել սառնարանից, և հակառակ գունային համադրությամբ լցնել 2-րդ շերտը ու կրկին դնել սառնարանում: Այսպես շարունակել այնքան, մինչև զանգվածը կվերջանա:

Մատուցելուց առաջ վրան քերած շոկոլադ շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում