Բաղադրիչներ
1 ծաղկակաղմբ
200 գ հավի աղացած միս
աղ
սև պղպեղ
½ թ/գ համեմի աղացած սերմ
1 լոլիկ
սամիթ, մաղադանոս
2 ճ/գ մայոնեզ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
2 ատամիկ սխտոր
70 գ պանիր
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, համեմի աղացած սերմ և լավ խառնել

Ծաղկակաղմաբը երկարությամբ, 1-2 սմ հաստությամբ կտրատել, 2 կողմից 3-ական րոպե տապակել

Տեղափոխել ջեռոցի տապակի մեջ, համեմել աղով, ավելացնել աղացած միս, կիսալուսնաձև կտրատած լոլիկ

Մայոնեզին ավելացնել մանրացրած սամիթ, մաղադանոս, ճզմած սխտոր, հատիկավոր մանանեխ, լավ խառնել և ավելացնել լոլիկներին

Ավելացնել քերած պանիր և դնել 180°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ