Սա կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը, որի պատրաստումը երկար ժամանակ չի խլի ձեզնից: Աղցան «Տորթ»

Բաղադրիչներ

2 խաշած կարտոֆիլ

3 խաշած ձու

1 հավի խաշած կրծքամիս

3 թարմ վարունգ

250 գ մարինացված եգիպտացորեն

աղ

130 գ պանիր

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, լցնել մատուցվող ափսեյի մեջ (օգտագործել շրջանակ), ամրացնել, մայոնեզ քսել, ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, մայոնեզ

Վարունգն անցկացնել քերիչով, ճզմել, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Ավելացնել քերիչով անցկացրած ձու, մայոնեզ, մարինացված եգիպտացորեն, մայոնեզ

Ավելացնել քերած պանիր, ծածկել սննդային պոլիէթիլենով և 1-2 ժամ թողնել սառնարանում

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում