Այս նախուտեստը ձեզնից շատ ժամանակ չի խլի: Համեղ և գեղեցիկ ռուլետներ` լավաշով

Բաղադրիչներ

լավաշ

300 գ կաթնաշոռ

100 գ դեղին պանիր

100 գ ցանկացած այլ տեսակի պանիր

2 ձու

սամիթ, մաղադանոս

սև և սպիտակ քնջութ

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռին ավելացնել 2 տեսակի քերած պանիր, մանրացրած սամիթ, մաղադանոս, 1 ձու և լավ խառնել

Լավաշը բաժանել ուղղանկյունների, ստացված խճողակից դնել, հավասարապես տարածել և ռուլետի պես փաթաթել

Լավաշի մի մասում 1-2 սմ լայնությամբ դատարկ թողնել, ձու քսել և ամրացնել

Շարել ջեռոցի տապակի մեջ, ձու քսել, սև և սպիտակ քնջութ ցողել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում