Փորձեք պատրաստել նաև ա՛յս տարբերակով, որն անկասկած տարբերվում է իր յուրօրինակ համով և պատրաստման եղանակով: Հավի տապակած կրծքամիս

Բաղադրիչներ

500 գ հավի կրծքամիս

1 դդմիկ

1 գլուխ սոխ

2 ատամիկ սխտոր

2 լոլիկ

մաղադանոս

3 թ/գ տոմատի մածուկ

250-300 մլ եռման ջուր

աղ

սև պղպեղ

քրքում

քիմիոն

Պատրաստման եղանակը

Սոխը, սխտորը մանրացնել, 2 րոպե տապակել, ավելացնել կտրատած դդմիկ, թողնել 3 րոպե, ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ, թողնել ևս 3 րոպե

Ավելացնել տոմատի մածուկ,  միջին մեծությամբ կտրատած հավի կրծքամիս, թողնել 3 րոպե, ավելացնել աղ, սև պղպեղ, քրքում, քիմիոն, եռման ջուր, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել 15-20 րոպե

Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում