Բաղադրիչներ
2 մեծ կարտոֆիլ
1 գլուխ սոխ
աղ
սև պղպեղ
1 ձու
2-3 ճ/գ ալյուր
2 խաշած ձու
100 գ պանիր
1-2 ատամիկ սխտոր
2 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել: Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ճզմել` հեռացնելով ավելորդ հեղուկը և ավելացնել սոխին: Ավելացնել աղ, սև պղպեղ, ձու, լավ խառնել, ավելացնել ալյուր և լավ խառնել

Խաշած ձվերն անցկացնել քերիչով, ավելացնել քերած պանիր, սխտոր, մայոնեզ և լավ խառնել

Կարտոֆիլից 1-2 ճ/գ դնել թավայի մեջ և 2 կողմից տապակել

Երբ գրեթե պատրաստ են` պանրային զանգվածից 1-ական ճ/գ դնել յուրաքանչյուր կոտլետի վրա, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 5 րոպե

Զարդարեք ըստ ճաշակի և մատուցեք )))

Բարի ախորժակ