Բաղադրությունը
Խմոր
- 2 հատ ձու,
- 140 գ ալյուր,
- 30 գ կակաո,
- 160 գ շաքարավազ,
- 200 մլ կաթ,
- 50 մլ ձեթ,
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
- 0.5 թեյի գդալ սոդա,
- 1 պտղունց աղ:
Կրեմ
- 300 մլ թթվասեր (25% և ավել),
- 200 գ սերուցք (33% և ավել),
- 80 գ շաքարի փոշի,
- վանիլին,
- շաքարավազի հետ տրորված հաղարջ:
Պատրաստման եղանակը
Ալյուրը, կակաոն, փխրեցուցիչը և սոդան խառնել, ապա մաղել, ավելացնել աղ շաքարավազ ու կրկին խառնել:
Ալյուրով զանգվածի վրա ավելացնել կաթը և լավ խառնել այնքան, մինչև միասեռ զանգված կստացվի, իսկ հետո ավելացնել ձեթն ու կրկին խառնել:
Սենյակային ջերմստիճանի ձուն հարել, ապա ավելացնել պատրաստված զանգվածի վրա ու խառնել:
Ձևամանի (22 սմ) հատակը յուղաթղթով ծածկել, և խմորը լցնել մեջը՝ հավասարաչափ տարածելով: Թխել 180 ջերմաստիճանում մոտ 40 րոպե: Կարելի է առաջին 30 րոպեն ձևամանը ծածկել փայլաթղթով, որպեսզի տորթի մակերեսը չչորանա:
Պատրաստի խմորը թողնել, որ հովանա, իսկ հետո բաժանել 3 մասի: Եթե ուռուցիկ հատված կա, դա ցանկալի է կտրել և հավասարեցնել:
Կրեմը պատրաստելու համար շաքարի փոշին և թթվասերը լավ խառնել, ցանկության դեպքում վանիլին ավելացնել:
Սառը սերուցքը հարել, մինչև կայուն և փրփրուն զանգված կստացվի, իսկ հետո 2-3 մասով ավելացնել թթվասերով զանգվածի վրա ու խառնել:
Առաջին շերտի վրա քսել հաղարջով զանգվածը և կրեմը՝ երկոսւն էլ հավասար տարածելով: Այնուհետև դնել 2-րդ շերտը և նորից նույն կերպ վարվել: 3-րդ շերտը ծածկել կրեմով, իսկ հետո քաոսային ձևով հաղարջով զանգվածից լցնել՝ գդալով տարածքելով կամ էլ ձևավորել ըստ ցանկության:
Տորթը գոնե 2 ժամ թողնել սառնարանում և նոր մատուցել:
Բարի ախորժակ