Անմահական համ, անփոխանցելի բույր և աննկարագրելի գեղեցիկ նախուտեստ` սնկով և շերտավոր խմորով

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

400 գ սունկ

սամիթ

1 գլուխ սոխ

3 խաշած կարտոֆիլ

100 գ պանիր

2 ձու

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել,

Բաղադրիչներ

500 գ շերտավոր խմոր

400 գ սունկ

Սամիթ

1 գլուխ սոխ

3 խաշած կարտոֆիլ

100 գ պանիր

2 ձու

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել, առանց ձեթի տապակել ուժեղ կրակի վրա այնքան, մինչև առաջացած հեղուկը գոլորշիանա, այնուհետև ավելացնել ձեթ, սոխ, թողնել ոսկեգույն երանգ ստանան, ապա համեմել աղով, սև պղպեղով և վերցնել կրակից

Սնկին ավելացնել մանր կտրատած կարտոֆիլ, սամիթ, քերած պանիր, 1 ձու և լավ խառնել

Շերտավոր խմորը բացել, մի քիչ գրտնակել, բաժանել 6 հավասար մասերի, մի կողմի վրա՝ եռանկյունաձև ձու քսել

1-ական ճ/գ խճողակ դնել թեքությամբ

Ծածկել, ձու քսած հատվածով ամրացնել

Շարել ջեռոցի տապակի մեջ, ձու քսել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում