Առանց ձվի և կաթնամթերքի պատրաստված թխվածք, որը իր համով չի զիջում նմանատիպ թխվածքներին

Բաղադրությունը

  • 2 բաժակ ալյուր,
  • 2 ճաշի գդալ շաքարի փոշի,
  • 1 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 0.5 բաժակ ձեթ,
  • 0.5 բաժակ տաք ջուր,
  • ձու՝ թխվածքի մակերեսին քսելու համար,
  • շոկոլադ՝ միջուկի համար:

1 բաժակ-200 գ

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել, ավելացնել շաքարի փոշի, փխրեցուցիչ և լավ խառնել:

Այնուհետև ավելացնել ձեթ, տաք ջուր և կրկին խառնել:

Խմոր հունցել՝ ձեռքերով տրորելով: Խմորը 15 րոպե թողնել, որ հանգստանա, իսկ հետո այն գրտնակել:

Խմորը սեգմենտների բաժանել, ծայրի հատվածում դնել շոկոլադի կտրոները և փաթաթել:

Փաթաթված կտրոների վրա ձու քսել և թխել 20-25 րոպե 170 ջերմաստիճանում:

Դեռևս տաք թխվածքը թաթախել շաքարի փոշու մեջ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում