Բաղադրիչներ
4 երկար վարունգ
200 գ հավի խաշած կրծքամիս
100 գ պանիր
2 ճ/գ մայոնեզ
1 չերրի լոլիկ
1 ատամիկ սխտոր
մաղադանոս
սև պղպեղ
աղ` ըստ ցանկության
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը, պանիրը մանր կտրատել, ավելացնել ճզմած սխտոր, աղ` ըստ ցանկության, սև պղպեղ, մայոնեզ
Վարունգը բաժանել մասերի, գդալի օգնությամբ միջուկը կիսով չափ հեռացնել
Ստացված խճողակով լցոնել վարունգները
Յուրաքանչյուրը զարդարել 1 փոքրիկ կտոր լոլիկով, մաղադանոսով և մատուցել )))
Բարի ախորժակ