Երբ ընդամենը 10 րոպե ունեք աղցան պատրաստելու համար` հիշեք այս բաղադրատոմսը: Ոլոռով և ձվով աղցան

Բաղադրիչներ

240 գ մարինացված ոլոռ

4 խաշած ձու

120 գ պանիր

թարմ սամիթ, մաղադանոս

0,5 թ/գ սև պղպեղ

0,5 թ/գ աղ

2 ճ/գ մայոնեզ

Սոխը մարինացնելու համար`

1 գլուխ

2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ աղ

3 ճ/գ քացախ

150 մլ եռման ջուր

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, ջուր, լավ խառնելթողնել 1 ժամ

Ձուն խորանարդաձև կտրատել, ավելացնել ոլոռ, քերած պանիր, մանրացրած սամիթ, մաղադանոս

Մարինացված սոխը քամել, ավելացնել մյուս բաղադրիչներին: Ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում