Բաղադրիչներ
250 գ մարինացված վարունգ
Մաղադանոս
150 գ խաշած կամ մարինացված լոբի
2-3 հատ բազուկ
Աղ
Սև պղպեղ
ձեթ
Սոխը մարինացնելու համար`
1 գլուխ սոխ
0,5 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
3 ճ/գ քացախ
120 մլ եռման ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, ավելացնել աղ, շաքարավազ, քացախ, ջուր, լավ խառնել, թողնել 1 ժամ և քամել
Մարինացված վարունգը մանր կտրատել, ավելացնել մանրացրած մաղադանոս, լոբի
Բազուկը խաշել կամ փաթաթել փայլաթիթեղի մեջ և 40 րոպե դնել ջեռոցում: Խորանարդաձև կտրատել և ավելացնել աղցանին: Ավելացնել աղ, սև պղպեղ, ձեթ, մարինացված սոխը և լավ խառնել
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ