Բաղադրիչներ
3-4 շրջանաձև լավաշ
1 պղպեղ
4-5 չերրի լոլիկ
1 թթու վարունգ
1-2 գլուխ սոխ
1 հավի կրծքամիս
0,5 ճ/գ կարրի, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո
աղ
0,5 ճ/գ տոմատի սոուս
2 ատամիկ սխտոր
0,5 սոխ
տոմատի սոուս
200գ պանիր (ցանկալի է` մոցարելլա)
150-200 գ երշիկ` ըստ ցանկության
1-2 ձիթապտուղ, զարդարելու համար
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել կարրի, սև և կարմիր պղպեղներ, օրեգանո, աղ, տոմատի սոուս և լավ խառնել
Սոխն ու սխտորը 2 րոպե տապակել, ավելացնել հավի միսը և տապակել թույլ կրակի վրա
Յուրաքանչյուր լավաշի վրա տոմատի սոուս քսել, կենտրոնական մասում 100 գ քերած պանիր լցնել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղ, լոլիկ, թթու վարունգ, 1-1,5 ճ/գ տապակած միս, երշիկ` ըստ ցանկության
Լավ փաթաել, բաժանել մասերի
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, շրջանաձև լցնել քերած պանիր
Կտրատած փաթաթանները շրջանաձև շարել, դարձյալ քերած պանիր ավելացնել, ավելացնել նաև շրջանաձև կտրատած երշիկ, ձիթապտուղ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ