Ընդամենը 2 հիմնական մթերք, որոնցից կարելի է ստանալ այսպիսի գունեղ, համեղ և նրբահամ աղցան: Սմբուկով և լոլիկով աղցան

Բաղադրիչներ

2 սմբուկ

3 լոլիկ

2 ճ/գ եգիպտացորենի օսլա

Մշաղադանոս

3 ատամիկ սխտոր

2 ճ/գ սոյայի սոուս

1,5 ճ/գ կիտրոնի հյութ

աղ

սև պղպեղ

3 ճ/գ ձեթ

Պատրաստման եղանակը

Սմբուկը խորնարադաձև կտրատել, ավելացնել օսլա, լավ խառնել, տապակել և վերցնել կրակից

Ավելացնել խորանարդաձև կտրատած լոլիկ

Մանրացրած մաղադանոսին ավելացնել ճզմած սխտոր, սոյայի սոուս, ձեթ, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին

Թողեք 10 րոպե, ապա մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում