Երբ այնքան համեղ է, որ անընդհատ ուտել ես ուզում: Մուրաբայով ռուլետ

Բաղադրիչներ

350 մլ կաթ

30 գ շաքարավազ

15 գ խմորիչ

2 ձու

150 գ հալեցրած կարագ

800 գ ալյուր

1 թ/գ աղ

մուրաբա

1 ձվի դեղնուց

Պատրաստման եղանակը

Կաթին ավելացնել շաքարավազ, խմորիչ և լավ խառնել

Ավելացնել ալյուր, լավ խառնել, խմոր հունցել և 60-80 րոպե թողնել

Խմորը բաժանել 2 հավասար մասերի

Յուրաքանչյուր մասը ուղղանկյունաձև գրտնակել, ավելացնել ցանկացած տեսակի մուրաբա

Ռուլետի պես փաթաթել և լավ ամրացնել

Դնել կաղապարի մեջ, ծածկել, թողնել 15 րոպե, ապա պատել ձվի դեղնուցով, պատառաքաղի օգնությամբ ձևավորել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30-35 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում