Այս մթերքների համադրությունից նրբություն է ծնվում: Աղցան «Նրբություն»

Բաղադրիչներ

300 գ հավի խաշած կրծքամիս

300 գ սունկ

1 թթու վարունգ

2 խաշած ձու

50 գ պանիր

¼ սոխ

կանաչ սոխ

½ թ/գ մանանեխ

աղ

սև պղպեղ

2 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Սունկը կտրատել, տապակել այնքան, մինչև ոսկեգույն երանգ կստանա և վերցնել կրակից

Ավելացնել խորանարդաձև կտրատած հավի կրծքամիս, մանրացրած սոխ, կանաչ սոխ, թթու վարունգ, խաշած ձու, քերած պանիր, աղ, սև պղպեղ, մանանեխ. մայոնեզ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում