Բաղադրիչներ
350-400 գ կարմիր կաղամբ
1 կարմիր պղպեղ
1 վարունգ
1 գազար
120 գ մարինացված եգիպտացորեն
սամիթ, մաղադանոս
3 ճ/գ ձեթ
1 թ/գ աղ
1 թ/գ շաքարավազ
1 թ/գ սոյայի սոուս
1 թ/գ հատիկավոր մանանեխ
2 թ/գ կիտրոնի հյութ
1 ատամիկ սխտոր
1/3 թ/գ համեմի աղացած սերմ
1/3 թ/գ սև պղպեղ
1/3 թ/գ օրեգանո
Պատրաստման եղանակը
Կաղամբը, պղպեղը, վարունգը միջին երկարությամբ կտրատել
Ավելացնել կորեական ձևով քերած գազար, եգիպտացորեն, մանրացրած սամիթ և մաղադանոս
Առանձին տարայի մեջ ձեթ լցնել, ավելացնել աղ, շաքարավազ, սոյայի սոուս, մանանեխ, կիտրոնի հյութ, սխտոր, համեմի աղացած սերմ, սև պղպեղ, օրեգանո և լավ խառնել
Ավելացնել աղցանին, լավ խառնել, 30 րոպե թողնել և մատուցել )))
Բարի ախորժակ