Բաղադրիչներ
1 սմբուկ
1 լոլիկ
1 գազար
1 պղպեղ
1 ատամիկ սխտոր
1 ճ/գ թթվասեր
2 ճ/գ ալյուր
100-120 գ մայոնեզ
2 ձու
համեմ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել 2 ձու, թթվասեր, լավ խառնել, ապա ավելացնել ալյուր, լավ խառնել և տապակել՝ ինչպես ձվածեղը: Ծածկել կափարիչն ու 2 կողմից տապակել թույլ կրակի վրա (շրջել ափսեյի օգնությամբ)

Թողնել սառչի, ապա միջին երկարությամբ կտրատել

Ավելացնել ճզմած սխտոր, միջին երկարությամբ կտրատած լոլիկ, պղպեղ, քերած գազար, մանրացրած համեմ, մայոնեզ, աղ` ըստ ճաշակի և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ