Բաղադրիչներ
3 կարտոֆիլ
4 ճ/գ ալյուր
աղ
սև և կարմիր պղպեղ
ծիտրոն
2 ճ/գ ձիթայուղ
Սոուսի համար`
2 ճ/գ յոգուրտ
2 ճ/գ տոմատի մածուկ կամ կետչուպ
1 թ/գ մանանեխ
1 թ/գ խնձորի քացախ
1 պտղունց աղ
1 պտղունց շաքարավազ
1 թ/գ ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը բարակ, շրջանաձև կտրատել կամ անցկացնել համապատասխան քերիչով

10-15 րոպե թողնել սառը ջրում, ապա չորացնել, համեմել աղով, ավելացնել ձիթայուղ, ծիտրոն և լավ խառնել

Ալյուրին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, լավ խառնել: Յուրքանչյուր կարտոֆիլը 2 կողմից թաթախել ալյուրի մեջ և շարել ջեռոցի տապակի վրա: Դնել 200°С տաքացրած ջեռոցում 10-12 րոպե

Հանել ջեռոցից, յուրաքանչյուրի վրա ձիթայուղ քսել և ևս 3-4 րոպե թողնել ջեռոցում

Սոուսի պատրաստման համար անհրաժեշտ է յոգուրտին ավելացնել տոմատի մածուկ կամ կետչուպ, մանանեխ, խնձորի քացաախ, աղ, շաքարավազ, ձիթայուղ և լավ խառնել

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ