Բաղադրիչներ
3 կտոր հաց
400 գ պանիր
4 հատ նրբերշիկ
3 ձու
40 գ հալեցրած կարագ
1 թ/գ օրեգանո
աղ
կարմիր քաղցր պղպեղ
Պատրաստման եղանակը
Պանիրն ու նրբերշիկն անցկացնել քերիչով, ավելացնել օրեգանո և լավ խառնել

Ջեռոցի մեջ կարագ քսել, հացի կտորները թաթախել նույն կարագի մեջ

Լցնել քերած մթերքները, յուրաքանչյուրի մեջ 1-ական ձու դնել, մի պտղունց աղ, կարմիր պղպեղ ավելացնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Նախաճաշը պատրաստ է )))

Բարի ախորժակ