Թեթև և նրբահամ աղցաններից մեկը, որի պատրաստումը ձեզանից շատ ժամանակ չի խլի: Հավի կրծքամսով աղցան

Բաղադրիչներ

1 հավի խաշած կրծքամիս

4 խաշած ձու

1 թարմ վարունգ

մաղադանոս

1 գլուխ սոխ

2 ճ/գ շաքարավազ

0,5 թ/գ աղ

3 ճ/գ քացախ

100-150 մլ ջուր

1 տուփ մարինացված եգիպտացորեն

2 ճ/գ մայոնեզ

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխը մանր կտրատել, ավելացնել շաքարավազ, աղ, քացախ, ջուր, լավ խառնել և 1 ժամ թողնել

Վարունգը, ձուն, հավի կրծքամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել մարինացված եգիպտացորեն

Մարինացված սոխը քամել, ավելացնել մյուս բաղադրիչներին

Ավելացնել աղ, սև պղպեղ, մայոնեզ, լավ խառնել և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում