1 բաժակ թեյ, 1 կտոր համեղ կարկանդակ և առավոտյան դրական էներգիան ապահովված է: Սալորով կարկանդակ

Բաղադրիչներ

3 ձու

150 գ շաքարավազ

1 ճ/գ վանիլային շաքարավազ

150 մլ մածուն կամ 2,5% կեֆիր

120 գ ձեթ         

240 գ ալյուր

1 թ/գ սոդա

350 գ սալոր

1 ճ/գ շաքարավազ+1 թ/գ դարչին

Կաղապարի չափը` 22 սմ

Պատրաստման եղանակը

3 ձվին ավելացնել 150 գ շաքարավազ, 1 ճ/գ վանիլային շաքարավազ և լավ հարել

Ավելացնել մածուն կամ կեֆիր, 120 գ ձեթ և դարձյալ հարել: Ավելացնել ալյուր, սոդա և լավ խառնել

Լցնել յուղաթուղթ փռած կաղապարի մեջ

Յուրաքանչյուր սալորը բաժանել 4 մասի և շարել խմորի վրա: Շաքարավազն ու դարչինը խառնել իրար և ավելացնե: Դնել 180°С տաքացրած ջեռոցում 40-45 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում