Շոկոլադե բլիթ-թխվածք, որը կդառնա Ձեր թեյի անբաժան մասը

Բաղադրությունը

  • 1 հատ միջին մեծության ձու,
  • 100 գ և ավել շաքարավազ,
  • 180 գ կեֆիր,
  • 80 գ կարագ,
  • +/- 220 գ ալյուր,
  • 60 գ կակաո,
  • 100 գ շոկոլադ,
  • 1 թեյի գդալ լուծվող սուրճ,
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ,
  • 1 պտղունց աղ,
  • վանիլին:

Պատրաստման եղանակը

Ջեռոցը նախապես տաքացնել մինչև 200 ջերմաստիճան:

Ալյուրը և կակաոն մաղել, ավելացնել շաքարավազ, փխրեցուցիչ, վանիլին, լուծվող սուրճ (ըստ ցանկության) և խառնել:

Սառը կարագը կտորներով կտրատել, ավելացնել ալյուրով զանգվածի մեջ և պատառաքաղով կամ ձեռքով լավ տրորել:

Սառը շոկոլադը կտորների բաժանել, և դրա մեծ մասը լցնել զանգվածի մեջ ու խառնել:

Կեֆրիր մեջ ձու և 1 պտղունց աղ ավելացնել, խառնել ու լցնել ալյուրով զանգվածի մեջ:

Խմորը խառնել: Այնուհետև տախտակի վրա ալյուր շաղ տալ, խմորը դնել վրան, խմորի վրա ևս ալյուր շաղ տալ, ու այն ձեռքերով շրջանաձև բացել (մոտ 22 սմ):

Խմորը բաժանել 8 կտորների (սեգմենտների):

Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, կտրոները դնել վրան, և կտորների վրա ձու կամ կաթ քսել, իսկ հետո մնացած շոկոլադի կտրոներով ձևավորել:

Թխել 15-20 րոպե 200 ջերմստիճանում:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում