Ոչ ոք չի հավատա, որ այա համեղ խմորեղենն այսքան հեշտ է պատրաստվում: Թխվածքաբլիթ «Պլոմբիր»

Բաղադրիչներ

Կրեմի համար`

250 մլ կաթ

1 ձվի դեղնուց

2 ճ/գ շաքարավազ

20 գ օսլա

1 թ/գ վանիլային շաքարավազ

Խմորի համար`

1 ձու + 1 սպիտակուց

40 գ շաքարավազ

80 մլ ձեթ

210 գ ալյուր

1 թ/գ փխրեցուցիչ

աղ

վանիլին

Պատրաստման եղանակը

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է կաթին ավելացնել 1 ձվի դեղնուց, շաքարավազ, վանիլային շաքարավազ, օսլա, լավ խառնել, դնել կրակին` անընդհատ խառնելով եփել այնքան, մինչև կթանձրանա

Թողնել սառչի, ապա լցնել խոհարարական պարկի մեջ և դնել սառնարանում

Խմորի պատրաստման համար անհրաժեշտ է 1 ձու + 1 սպիտակուցին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ և վանիլին, լավ խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել

Խմորը բաժանել 2 հավասար մասերի, գրտնակել, մի կողմի վրա կրեմ լցնել

Ռուլետի պես փաթաթել, անկյունները դեպի ներս ամրացնել և  դնել 180°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Շաքարի փոշի ցանեք, կտրատեք և մատուցեք )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում