Բաղադրիչներ
400 գ հավի խաշած միս
3 փոքր լոլիկ
2 վարունգ
3 խաշած ձու
150 գ պանիր
ձիթապտուղ
աղ
մայոնեզ
Պատրաստման եղանակը
Հավի միսը մանր կտրատել, համեմել աղով։ Լոլիկների միջուկները հեռացնել, իսկ մնացյալը կտրատել։ Վարունգը, պանիրն ու ձուն անցկացնել քերիչով

Մատուցվող ափսեյի մեջ մայոնեզ քսել` կիսալուսնաձև

Լցնել հավի միսը, մայոնեզ քսել

Ավելացնել ձուն, մայոնեզ քսել, ավելացնել քերած պանրի մի մասը, մայոնեզ քսել և լավ տարածել

Աղցանի անկյունային մասում պանիր ավելացնել

Կենտրոնական մասում լոլիկ դնել, իսկ վարունգը ավելացնել պանրից հետո՝ որպես ձմերուկի կեղև

Ձիթապտուղը դնել որպես կորիզ և մատուցել )))

Բարի ախորժակ