Բաղադրիչներ
125 գ փափուկ մարգարին
1 ճ/գ վանիլային շաքարավազ
աղ
80 գ շաքարավազ
80 մլ ձեթ
1 ձու
1 թ/գ փխրեցուցիչ
2 ճ/գ կակաո
300 գ ալյուր + 2 ճ/գ ալյուր
Պատրաստման եղանակը
Մարգարինին ավելացնել շաքարավազ, վանիլային շաքարավազ, աղ և լավ խառնել
Ավելացնել ձեթ, լավ խառնել, ավելացնել ձու, լավ խառնել
Ավելացնել փխրեցուցիչ, ալյուր, լավ խառնել և խմոր հունցել
Բաժանել 2 հավասար մասի, մեկին ավելացնել կակաո, լավ խառնել
Մյուսին ավելացնել 2 ճ/գ ալյուր, դարձյալ լավ խառնել
Յուրաքանչյուր խմորից փոքր երկար ձողեր ստանալ
1 սպիտակ + 1 շոկոլադե խմոր վերցնել, ծայրերն ամրացնել իրար
1 կողմը թաթախել շաքարավազի մեջ և դանակով տերևի ձև տալ
Դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Կարող եք ըմբոշխնել )))
Բարի ախորժակ