Բաղադրիչներ
2 խաշած կարտոֆիլ
180 գ մարինացված սունկ
200 գ մարինացված եգիպտացորեն
3 խաշած գազար
5 խաշած ձու
2 ատամիկ սխտոր
70 գ մայոնեզ + 4 ճ/գ
10 գ ժելատին
աղ
սև պղպեղ
կանաչ սոխ
Պատրաստման եղանակը
Ժելատինը տաք ջրով բացել, թողնել 10 րոպե
Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, սև պղպեղվ, լցնել մատուցվող ափսեյի մեջ, մայոնեզ քսել
Ավելացնել մանր կտրատած սունկ, մայոնեզ քսել, ավելացնել մանրացրած կանաչ սոխ, եգիպտացորեն և մայոնեզ քսել
Ձվի սպիտակուցները կտրատել, ավելացնել աղցանին և դարձյալ մայոնեզ քսել: Ծածկել սննդային պոլիէթիլենով և 15 -20 րոպե թողնել սառնարանում
4 ճ/գ մայոնեզին ավելացնել ժելատին, լավ խառնել, լցնել քերած գազարի վրա և լավ խառնել
Սննդային պոլիէթիլեն փռել որևէ հարթ մակերևույթի վրա, ստացված զանգվածը լցնել, հավասարապես տարածել (2-3 սմ հաստությամբ), շրջանաձև հետք անել, որպեսզի կտրելը հեշտ լինի, ծածկել պոլիէթիլենով և 10 րոպե թողնել սառնարանում
Շրջանաձև կտրել, կիսել և շարել աղցանի վրա
Ձվի դեղնուցներին ավելացնել մայոնեզ, լցնել փոքր շրջանակի մեջ, 5 րոպե թողնել սառնարանում, ապա դնել աղցանի կենտրոնում
Աղցանը պատրաստ է )))
Բարի ախորժակ