Բաղադրիչներ
800 գ աղացած միս
2 ձու
70 գ քերած պանիր
150 գ կտրատած պանիր
4 ճ/գ պաքսիմատ
½ գլուխ սոխ
170 գ կաթնաշոռ
3 ճ/գ թթվասեր
1 ճ/գ մանանեխ
մաղադանոս
1 ճ/գ աղ
1 թ/գ սև պղպեղ
2 ատամիկ սխտոր
2 ճ/գ տոմատի սոուս
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ, մանանեխ, մանրացրած սոխ, 2 ձու, լավ խառնել, ավելացնել պաքսիմատ, լավ խառնել և թողնել մի կողմ
Միջուկի համար անհրաժեշտ է կաթնաշոռին ավելացնել թթվասեր, սխտոր, մաղադանոս և լավ խառնել
Մսից գնդիկներ ձևել, բաժակի օգնությամբ բնի պես բացել
Դնել 1 կտոր պանիր, 1 թ/գ կաթնաշոռային խճողակ, դարձյալ 1 կտոր պանիր, 1 թ/գ կաթնաշոռ
Եվս 1 բարակ կտոր պանիր դնել, մի քիչ միս դնել և ամրացնել (ստացվում է մեկ մսագնդի մեջ 3 բարակ կտոր պանիր և 2 թ/գ կաթնաշոռային խճողակ)
Տոմատի սոուսով պատել և դնել 180՞С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Մնացած տոմատի սոուսի մեջ ավելացնել 1 ճ/գ թթվասեր, քսել մսերին, ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում
Զարդարեք մաղադանոսով և մատուցեք )))
Բարի ախորժակ