Ուզում եք, որ սեղանը լինի գեղեցիկ և տարբերվո՞ղ` պատրաստեք այս նրբահամ նախուտեստնորը: Լցոնած լոլիկներ

Բաղադրիչներ

միջին չափի լոլիկներ

2 հավի կրծքամիս

150 գ պանիր

մաղադանոս

2 ատամիկ սխտոր

200 գ ընկույզ

1-2 ճ/գ մայոնեզ

1 թ/գ կիտրոնի հյութ

աղ

սև պղպեդ

հավի համեմունք

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը համեմել աղով, սև պղպեղով, հավի համեմունքով, տապակել, մանր կտրատել

Ավելացնել մանր կտրատած պանիր, մաղադանոս, սխտոր

Ընկույզը բովել, կտրատել և ավելացնել աղցանին: Ավելացնել մայոնեզ, աղ, սև պղպեղ, կիտրոնի հյութ և լավ խառնել

Լոլիկների միջուկները հեռացնել, լցոնել ստացված խճողակով և մատուցել (կարելի է պատրաստել մի քանի տեսակի խճողակ)

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում