Բաղադրիչներ
3 ձու
100 գ շաքարավազ
աղ
1 կիտրոնի կեղև
125 մլ ձեթ
2 ճ/գ եգիպտացորենի օսլա
320 գ ալյուր
5 գ փխրեցուցիչ
100 գ մուգ շոկոլադ
նուշ
Պատրաստման եղանակը
2 ձվին ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, լավ խառնել, ավելացնել կիտրոնի կեղևի քերուկ, ձեթ և լավ խառնել
Ավելացնել եգիպտացորենի օսլա, խառնել, ավելացնել ալյուր, փխրեցուցիչ, լավ խառնել և խմոր հունցել
Ջեռոցի տապակի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորից գնդիկներ ձևել, շարել տապակի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Շոկոլադը հալեցնել, բլիթների մի մասը ընկղմել նրա մեջ, մանրացրած նուշ ցանել
Զարդարել շոկոլադով և մատուցել )))
Բարի ախորժակ