Երբ ուտեստը գեղեցիկ է մատուցվում՝ ընթրելը դառնում է հաճելի արարողություն: Տապակած հավի կրծքամիս` սերուցքային սոուսով

Բաղադրիչներ

3 հավի կրծքամիս

աղ

սև պղպեղ

5 ատամիկ սխտոր

1 գլուխ կարմիր սոխ

100 մլ տաք ջուր

100 մլ սերուցք

մաղադանոս

0,5 կիտրոնի հյութ

2 ճ/գ կարագ

2 ճ/գ ձիթայուղ

½ թ/գ մշկընկույզ

8 հատ չերրի լոլիկ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամսի վրա լայնությամբ կտրվածքներ անել, համեմել աղով, սև պղպեղով, 7-8 րոպե 2 կողմից տապակել և վերցնել կրակից

Թավայի մեջ կարագ և ձիթայուղ լցնել, ավելացնել մանրացրած սխտոր, 1 րոպե տապակել միջին ջերմության վրա, ավելացնել մանրացրած սոխ, թողնել 2-3  րոպե

Ավելացնել ջուր, սերուցք, մաղադանոս, կիտրոնի հյութ, աղ, սև պղպեղ, մշկընկույզ, լոլիկ, թողնել 3 րոպե

Ավելացնել տապակած միսը, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10-12 րոպե

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում