Բաղադրիչներ
հազարի տերև
1-2 կարմիր սոխ
300 գ լոլիկ
150 գ մարինացված կամ թարմ շամպինյոն
150 գ պանիր
համեմ
2 ճ/գ ձեթ
1 ճ/գ կիտրոնի հյութ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
2 ճ/գ ձեթին ավելացնել 1 ճ/գ կիտրոնի հյութ, 1 թ/գ հատիկավոր մանանեխ, լավ խառնել և թողնել մի կողմ
Հազարի տերևները կտրատել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, շամպինյոն (հում վիճակում նրա կալորիականությունը բավականին ցածր է և օգտակար, թեպետ կարող եք օգտագործել նաև մարինացված վիճակում )
Ավելացնել լոլիկ, քերած պանիր, մանրացրած համեմ և առանց խառնելու 2 ժամ թողնել սառնարանում
Ավելացնել պատրաստած սոուսը, աղ, խառնել և մատուցել )))
Բարի ախորժակ