Բաղադրիչներ
3 սմբուկ
50 մլ ձեթ
աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց
միջուկի համար`
600 գ աղացած հավի կրծքամիս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
1 կանաչ պղպեղ
2 լոլիկ
3 ճ/գ ձեթ
աղ, սև կարմիր պղպեղներ, քիմիոն, ուրց, համեմի աղացած սերմ
վերջնական տեսքի համար`
լոլիկ
100 գ պանիր
սոուսի համար`
1 ճ/գ տոմատի մածուկ + 200 մլ տաք ջուր
Պատրաստման եղանակը
Սմբուկները շրջանաձև, միջին հաստությամբ կտրատել, շարել ջեռոցի տապակի մեջ
Ձեթին ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, ուրց, լավ խառնել, քսել սմբուկների վրա և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Սոխն ու պղպեղը աղալ կամ հարել բլենդերով և 3 րոպե տապակել
Ավելացնել աղացած հավի կրծքամիսը, թողնել 5-6 րոպե, ապա ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, քիմիոն, ուրց, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել կրակին 3 րոպե
Լոլիկները հարել բլենդերով, ավելացնել տապակին, ծածկել կափարիչը, թողնել ևս 3 րոպե և վերցնել կրակից
Սմբուկները վերևից մի փոքր ճզմել
Լցոնել ստացված խճողակով, յուրաքանչյուրի վրա 1 կտոր լոլիկ դնել: Տոմատի մածուկին ավելացնել տաք ջուր, խառնել և լցնել լոլիկների վրա
Ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե
Մատուցելու ժամանակն է )))
Բարի ախորժակ