Բաղադրիչներ
600 գ աղացած միս
1 ձու
2 ճ/գ պաքսիմատ
աղ
սև պղպեղ
100-120 գ բեկոն
1 գլուխ սոխ
2-3 մարինացված վարունգ
2 թ/գ հատիկավոր մանանեխ
Պատրաստման եղանակը
Աղացած մսին ավելացնել ձու, պաքսիմատ, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Բեկոնը միջին երկարությամբ կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել կիսալուսնաձև կտրատած սոխ, թողնել ևս 2 րոպե

Ավելացնել երկարությամբ կտրատած մարինացված վարունգ, հատիկավոր մանանեխ, սև պղպեղ, թողնել 2 րոպե և վերցնել կրակից

Միսը բաժանել 5-6 մասի, յուրաքանչյուրի մեջ 1-ական ճ/գ տապակած խճողակից լցնել և կոտլետի պես փաթաթել

Թաթախել պաքսիմատի մեջ և 2 կողմից տապակել

Տեղափոխել հրակայուն տարայի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել ցանկացած խավարտոի հետ )))

Բարի ախորժակ