Բաղադրիչներ
1 տուփ մարինացված սիսեռ
1 խնձոր
0,5 կիտրոնի հյութ
2 գազար
0,5 կարմիր սոխ
չամիչ
ընկույզ
1 թ/գ հատիկավոր մանանեխ
1 կիտրոնի կեղևի քերուկ + 0,5 կիտրոնի հյութ
0,5 թ/գ քիմիոն
3 ճ/գ ձիթայուղ
աղ
սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Խնձորը խորանարդաձև կտրատել, ավելացնել կիտրոնի հյութ, 1 տուփ սիսեռ
Ավելացնել քերած գազար, կիսալուսնաձև կտրատած կարմիր սոխ
Ավելացնել մեկ բուռ չամիչ, ընկույզ և լավ խառնել
Առանձին տարայի մեջ կիտրոնի հյութն ու կեղևի քերուկը խառնել իրար, ավելացնել մանանեխ, քիմիոն, ձիթայուղ, մի պտղունց աղ, սև պղպեղ, լավ խառնել և ավելացնել մյուս բաղադրիչներին
1 ժամ թողնել սառնարանում, այնուհետև մատուցել )))
Բարի ախորժակ