Բաղադրիչներ
500 գ կարտոֆիլ
0,5 թ/գ աղ
0,5 թ/գ սև պղպեղ
1 ձու
3 ճ/գ ալյուր
1,5 ճ/գ տոմատի մածուկ
100 գ պանիր
Երշիկ
1 լոլիկ
½ պղպեղ
մաղադանոս
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, սև պղպեղ, ձու և լավ խառնել: Ավելացնել ալյուր, լավ խառնել և ամբողջությամբ տապակել 2 կողմից (մյուս կողմի վրա կարելի է շրջել ձեթով պատված ափսեյի օգնությամբ)
2-րդ կողմի վրա տոմատի սոուս քսել, ավելացնել 50 գ քերած պանիր, երշիկ, կիսալուսնաձև կտրատած լոլիկ, պղպեղ, մանրացրած մաղադանոս
Եվս 1 անգամ 50 գրամ քերած պանիր ավելացնել, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 15 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ