Բաղադրությունը
- 300 գ կոկոսի փաթիլներ,
- 200-220 գ խտացրած կաթ,
- 200 գ կաթնային շոկոլադ:
Պատրաստման եղանակը
Խտացրած կաթը մաս-մաս ավելացնել կոկոսի փաթիլների վրա և խառնել:
Պետք է ստացվի այնպիսի խտությամբ զանգված, որ կարողանանք կոնֆետներ ձևավորել:
Ստացված զանգվածից բատոնի տեսքով կոնֆետներ ձևավորել: Կոնֆետները դասավորել յուղաթղթով ծածկված որևէ ամանի մեջ, և դնել սառցախցիկում 30 րոպե:
Շոկոլադը հալեցնել:
Կոնֆետները հանել սառցախցիկից, թաթախել շոկոլադի մեջ ու կրկին դնել յուղաթղթով ամանի մեջ:
Շոկոլադով ծածկված կոնֆետները կրկին դնել սառցախցիկում, մինչև շոկոլադը կսառչի և կպնդանա:
Բարի ախորժակ